ՀՐԱՄԱՆ
02․03․2023թ.

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, ս․թ․ մարտի 3-5-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 7-8-րդ դասարանի սովորողների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Անի Ավետիսյանին, օգնական՝ Գայանե Սարգսյանին, մարզիչ՝ Դանիել Հակոբյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 3-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Արենի — Նորավանք ( Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք) – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր  60 LD 077 մակնիշի մեքենայով (20 նստատեղ), վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83)․ վերադարձը՝ մարտի 5-ին՝  մինչև ժամը 17։30, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Արտաշատ — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Էվա Պետրոսյան – 8-րդ դաս․
  2. Նարե Ղազարյան – 8-րդ դաս․
  3. Հայկ Վաղոյան – 8-րդ դաս․
  4. Ալբերտ Հովհաննիսյան – 7-րդ դաս․
  5. Ստեփան Իլոյան – 7-րդ դաս․
  6. Դենի Կիրիլլով – 7-րդ դաս․
  7. Աշոտ Մուրադյան – 7-րդ դաս․
  8. Վռամ Միրզոյան – 8-րդ դաս․  
  9. Վահան Սուքիասյան – 8-րդ դաս․
  10. Հովհաննես Քալիճյան – 8-րդ դաս․
  11. Ալեքսանդր Թումասյան – 8-րդ դաս․
  12. Գարիկ Մկրտչյան – 7-րդ դաս․
  13. Վարագ Նարեկ – 8-րդ դաս․
  14. Միլենա Մանուկյան – 8-րդ դաս․
  15. Ինեսա Ղևոնդյան – 7-րդ դաս․
  16. Էվելինա Հակովյան – 7-րդ դաս․
  17. Արամ Մաղաքյան – 8-րդ դաս․

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, Ընտանեկան տնակներում, խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09։30՝ Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից
12:30 — 13։30՝ Արենի՝ թռչունների քարանձավ
14:00 — 15:00՝ Նորավանք
15։00 — 16:30՝ Արատես, իրերի տեղավորում, հանգստյան ժամ, ճաշ
16:30 — 18:00՝ Խոհանոցային ուսուցում, պատրաստում ենք թխվածքաբլիթներ
19։00 — 20:00՝ Ընթրիք
20:00՝ Ռուսական լեզվով ընթերցումներ ,,Ձոն ,, ստուգատեսի շրջանակում , քննարկում ( А С Пушкин Чем меньше женщину мы любим, Я вас любил: любовь еще, быть может… , Ты и ВыМадонна ) , Հայրենագիտական վիկտորինա
21:30՝ Թեյախմություն խարույկի շուրջ
22:00՝ քուն

Օր երկրորդ

09:00 — 10:00՝ վերկաց, անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի բարեկարգում, նախավարժանք
10:30 – 11։30՝ նախաճաշ
11:30 — 13:00՝ Տարածքի բարեկարգման աշխատանքներ սովորողների հետ
13:00 — 14:00՝  Ճաշ
14:00 — 15:00՝ Հանգստի ժամ
15։00 — 18:00՝ Պատրաստում ենք սովորողների հետ ծիսական ,,Ձոն ,, գաթա (խոհանոցային ուսուցում) Քննարկում գաթայի ծագումնաբանության մասին
18։30 — 19:00՝ Русское школьное тв նկարահանումներ
19:00 — 20:00՝ Ընթրիք
21:00 — 22:00՝ զրույց-քննարկում ,,Красота спасёт мир,, թեմայի շուրջ
22:00՝ քուն

Օր երրորդ

09։00 — 10։00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն
10։00 — 11։00՝ Նախաճաշ
10։00 — 12։00՝ Տարածքի բարեկարգում
13։00 — 14:00՝ Իրերի տեղավորում վերադարձի համար
Մինչև 17.30՝  վերադարձ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը