ՀՐԱՄԱՆ
23․03․2023թ.

«Ձոն ստուգատեսն Արատեսում» նախագծով, ս․թ․ մարտի 24-26-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Գայանե Սաարգսյանին, Մարիամ Մխիթարյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 24-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր  60 LD 077 մակնիշի մեքենայով (20 նստատեղ), վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83)․ վերադարձը՝ մարտի 26-ին՝  մինչև ժամը 17։30, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Արենի – Արտաշատ – Արարատ — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Վահե Բալասանյան 1-ին կուրսի սովորող
  2. Հակոբ Ասատրյան 1-ին կուրսի սովորող
  3. Հայկ Բալյան 1-ին կուրսի սովորող
  4. Գրիգոր Շեկոյան 1-ին կուրսի սովորող
  5. Միքայել Քալանթարյան 1-ին կուրսի սովորող
  6. Վարդան Մնացականյան 1-ին կուրսի սովորող
  7. Գոռ Մանուկյան 1-ին կուրսի սովորող
  8. Վահե Կաֆյան 1-ին կուրսի սովորող
  9. Ժորա Հարությունյան 1-ին կուրսի սովորող
  10. Արման Կարապետյան 2-րդ կուրսի սովորող
  11. Տիգրան Գասպարյան 2-րդ կուրսի սովորող
  12. Գոհար Սիմոնյան 2-րդ կուրսի սովորող
  13. Լիա Ավետիսյան 2-րդ կուրսի սովորող
  14. Մարիամ Սմբատյան 2-րդ կուրսի սովորող
  15. Վարդի Ստամբուլյան 3-րդ կուրսի սովորող
  16. Զարուհի Մխիթարյան ` ծնող
  17. Ռոզա Ասատրյան՝ ծնող
  18. Գայանե Սարգսյան դասավանդող
  19. Մարիամ Մխիթարյան կազմակերպիչ

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, Հյուսիսային տնակներում, խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Մարտի 24

Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Եղեգնաձորի «Մոշ ստուդիոյի» ձեռագործ զգեստների և աքսեսուարների հավաքածուների հետ ծանոթացում
Եղեգնաձորի Երկրագիտական թանգարան
քայլարշավ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի
Ժամանում Արատես
Ինտելեկտուալ խաղեր վառարանի շուրջ
Հանգիստ, սենյակներում կենցաղի կարգավորում, քուն

Մարտի 25

Վերկաց, առավոտյան մարմնամարզություն
Հիգիենայի ժամ, մարզական խաղեր
Նախաճաշ
Հայրենագիտական-ճանաչողական քայլարշավ Արատեսի դպրական կենտրոնի տարածքով, Արատես գետի երկայնքով՝ գետի բնապահպանական նշանակությունը։
ճաշի նախապատրաստում
Ճաշ
Ինտելեկտուալ խաղեր
ընթիք
Ֆիլմի դիտում-քննարկում (ուսանողներն են առաջարկում բնապահպանական ֆիլմեր)

Մարտի 26

Վերկաց, առավոտյան մարմնամարզություն
Հիգիենայի ժամ
Նախաճաշ
Տարածքի խնամք, տնակների հանձնում, աղբի տեսակավորում
Այցելություն Արենիի Թռչունների քարանձավ
Արփա գետ
Վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը