ՀՐԱՄԱՆ
24․03․2023թ.

«Ուսումնական գարունը Արատեսում» նախագծով, ս․թ․ մարտի 26-28-ին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Իրինա Ապոյանին օգնական՝ Քրիստինե Միսկարյանին, մարզիչ՝ Դանիել Հակոբյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 26-ին՝ ժամը 09։00, Մայր դպրոցի բակից, Երևան – Երևան – Արտաշատ – Երասխ – Տիգրանաշեն – Չիվա – Արենի – Վերնաշեն —  Շատին — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ․՝ 098 53 35 04)․ վերադարձը՝ մարտի 28-ին՝  մինչև ժամը 17։00, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի —  Արտաշատ — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Մկրտիչ Պապիկյան — 10-րդ դասարան
  2. Գրիշա Ենոքյան — 10-րդ դասարան
  3. Արամ Գրիգորյան — 10-րդ դասարան
  4. Ալիս Ավետյան — 10-րդ դասարան
  5. Յանա Խաչատրյան — 10-րդ դասարան
  6. Սոնա Ավետյան — 10-րդ դասարան
  7. Մաքս Ավետիսյան — 10-րդ դասարան
  8. Ալեն Զաքարյան — 10-րդ դասարան
  9. Զոյա  Բեգյան — 10-րդ դասարան
  10. Արինա Ալեքսանյան — 10-րդ դասարան
  11. Միկա Գևորգյան — 10-րդ դասարան
  12. Արթուր Թովմասյան — 10-րդ դասարան
  13. Սյուաննա Հակոբյան — 10-րդ դասարան
  14. Սոնա Մխիթարյան — 10-րդ դասարան
  15. Ռալֆ Հավանճեան — 10-րդ դասարան
  16. Արինա Ալեքսանյան — 10-րդ դասարան
  17. Հասմիկ Ղուկասյան — 10-րդ դասարան
  18. Անի Դադայան — 10-րդ դասարան
  19. Սամվել Նաջարյան — 10-րդ դասարան
  20. Ալիս Քելեջյան — 10-րդ դասարան
  21. Տարոն Պաշինյան — 11-րդ դասարան
  22. Համլետ Վիրաբայան — 11-ր դասարան (մուտքի ճամբար)
  23. Սերժ  Ազասարյան — 11-րդ դասարան  (մուտքի ճամբար)

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տանը, հյուրատանը

խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Առաջին օր

Մեկնում Մայր դպրոցի բակից
Կանգառ Արփայի հովտում
Քայլարշավ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի
Ժամանում Արատես, տեղավորում
Սննդի կազմակերպում
Սպորտային խաղեր
Ազատ ժամ
«Քննարկումներ հիմնված ասույթների վրա» նախագիծ
Ընթրիք
Ինտելեկտուալ խաղեր, զրույցներ վառարանի շուրջ

Երկրորդ օր

Վերկաց, հիգիենայի ժամ
Առավոտյան մարմնամարզություն
Նախաճաշ
Գարնանային աշխատանքներ
Ճաշ
Զատկին ընդառաջ Ձոն տեխնոլոգիական խոհարարական գործունեություն, ազգային թխուկ
Գարնան, սիրո, կնոջ մասին բանաստեղծությունների ընթերցումներ
Սպորտային խաղեր
Ընթրիք
Ինտելեկտուալ խաղեր, զրույցներ վառարանի շուրջ կամ խառույկի շուրջ

Երրրորդ օր

Վերկաց, հիգիենյի ժամ
Առավոտյան մարմնամարզությւն,
Նախաճաշ
Տարածքի խնամք, աղբի տեսակավորում, տնակներ հանձնում
Արատեսյան քայլքեր՝ Արատեսի վանք, Խաչոց ձոր
14:00 Իրերի տեղավորում վերադարձի համար
Արատեսյան ճամփորդությունն ավարտել Վեդի գետիջրամբարի ուսումնասիրություն-մի հատվածի մաքրությամբ։  

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը