ՀՐԱՄԱՆ
13․04․2023թ.

«Եռօրյա մաթեմատիկական ճամբար Արատեսում» նախագծով, ս․թ․ ապրիլի 14-16-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողների՝ մաթեմատիկական ֆլեշմոբի հաղթողների և նրանց ընկերների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Լիանա Հակոբյանին, օգնական՝ Վարսինե Մակարյանին, մարզիչ՝ Դանիել Հակոբյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ ապրիլի 14-ին՝ ժամը 09։30, Մայր դպրոցի բակից, Երևան – Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես Սպրինտեր  60 LD 077 մակնիշի մեքենայով (20 նստատեղ), վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ.՝ 077 57 76 83)․ վերադարձը՝ ապրիլի 16-ին՝  մինչև ժամը 17։00, Արատեսի կայանատեղի – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ — Ուրցաձոր — Արտաշատ – Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 80․000 (ութսուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Աննա Թադևոսյան
  2. Եվա Մովսիսյան
  3. Նարե Գրիգորյան
  4. Զաքարյան Հայկ
  5. Արեգ Հարությունյան
  6. Միքայել Հովհաննիսյան
  7. Գալստյան Դավիթ
  8. Քեշիշյան Ադոնիս
  9. Սահակյան Տիգրան
  10. Եսայան Դավիթ
  11. Մանկուկյան Արտյոմ
  12. Մաշինյան Վահագ
  13. Մխիթարյան Ռոբերտ
  14. Վերմիշյան Առնակ
  15. Եփրեմյան Էվա
  16. Ղարիբյան Արգիշտի
  17. Մանյա Կարապետյան – Քոլեջ

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տանը, հյուրատանը

խոհանոցը՝ Ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Ապրիլի 14


09։30՝ Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից
10:30՝ կանգառ Արփայի հովտում
11։30՝ Եղեգիսի Զորաց եկեղեցի
14։00՝ Ժամանում Արատես
14:00 — 16:00՝ Իրերի տեղավորում, հանգիստ, ճաշի նախապատրաստական աշխատանքներ
16:00՝ ճաշ
16։30՝ միջավայրի խնամք
19:30՝ Ընթիքի նախապատրաստական աշխատանքներ
20:00՝ Ընթրիք
21։00՝ Խարույկ, զրույցներ, մաթ․ խնդիրների քննարկում
22։30՝ քուն

Ապրիլի 15

08:00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
08:30՝ Նախաճաշ
09:15-ից՝ Քայլք Արատեսում՝ Արատես վանական համալիր, Արատես գետ: Միջավայրի խնամք, խոտաբույսերի հավաք (ուրց, նանա․․․)
13:30՝ Ճաշ
14:00՝ Մաթեմատիկական խաղեր, վիկտորինաներ, ֆլեշմոբի խնդիրների քննարկում, տեսագրում
16:00՝ Սեղանի խաղերի ֆլեշմոբ՝ շախմատ, դոմինո, մրցաշարեր, այլ հետաքրքիր և ուսումնական խաղեր
19:00՝ Ընթրիք
20:30՝ Խարույկ, օրվա ամփոփում,
21:30՝ Հիգիենայի ժամ
22:30՝ Քուն

Ապրիլի 16

08:00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
09:00՝ Նախաճաշ
09:30՝ Իրերի հավաքում, միջավայրի խնամք
12:00՝ Մեկնում Արատեսից
16:30 — 17:00՝ Վերադարձ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ։

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը