ՀՐԱՄԱՆ
23․06.2023թ.

Արատեսի դպրական կենտրոնում կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարի 2023թ․ 2-րդ հերթափոխի կազմակերպման նպատակով՝

  1. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել՝
  2. հունիսի 26-29-ի հերթափոխի պատասխանատուներին՝ Էմանուել Ագջոյանին, Սյուզի Հակոբյանին, Վահե Խաչատրյանին (ռազմամարզական բաղադրիչ պատասխանատու), Լուսիկ Ներսիսյանին (խոհարար), 10-11-րդ դասարանցի ճամբարականների կազմը (հավելված 1),
  3. ճամբարի աշխատակարգը (հավելված 2)՝ ամենօրյա առավոտյան, երեկոյան տողան, քայլարշավ, լող գետում, բարձունքի հաղթահարում, խնամքի, երկրագործական աշխատանքի մասնակցություն, մարզական, ռազմամարզական պարապմունքներ.
  4. խմբի ղեկավարի հայտով խմբին տրամադրել անհրաժեշտ գույք․
  5. հունիսի 26-ին, ժամը՝ 09։00, մասնակիցների տեղափոխումը Երևան – Արտաշատ – Վեդի – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից կազմակերպել Mercedes Sprinter 60 DQ 077 (23 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ.` 098 53 35 04), վերադարձը՝ հունիսի 29-ին Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի լեռնանցք — Վերին Գետաշեն — Ներքին Գետաշեն — Մարտունի — Երևան երթուղով, մինչև ժամը 18։00.
  6. կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  7. խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4), իրականացնում Գեղարվեստի տնակի խնամքը, միջավայրի բարելավում.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                        Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Սոնա Մանջիկյան — 11-րդ դասարան
  2. Մարիամ Բադալյան — 10-րդ դասարան
  3. Սաթինե Տեր-Արսենյան — 11-րդ դասարան
  4. Միլենա Հարությունյան — 11-րդ դասարան
  5. Անի Խաչատրյան — 11-րդ դասարան
  6. Անի Հարությունյան — 11-րդ դասարան
  7. Մարգարիտա Ղալեչյան — 11-րդ դասարան
  8. Կարինե Գոմցյան — 11-րդ դասարան
  9. Շուշան Փաշինյան — 11-րդ դասարան
  10. Էլեն Հակոբյան — 11-րդ դասարան
  11. Էդվին Մեսրոպյան — 11-րդ դասարան
  12. Սեդա Ենգիբարյան — 11-րդ դասարան
  13. Մարիա Աբրահամյան — 11-րդ դասարան
  14. Լալա Հովհաննիսյան — 10-րդ դասարան
  15. Էլեն Չատինյան — 10-րդ դասարան
  16. Ալիսիա Քիլեջյան — 10-րդ դասարան
  17. Սյուզաննա Հակոբյան — 10-րդ դասարան
  18. Մարի Մարկոսյան — 10-րդ դասարան
  19. Սոնա Մխիթարյան — 10-րդ դասարան
  20. Աելիտա Շահնազարյան — 10-րդ դասարան

Գիշերակացը՝ Հյուսիսային տնակում, ռազմամարզական ավանում, խոհանոցը՝ Ակումբում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Առաջին օր՝ հունիսի 26

09։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
1։30՝ կանգառ Արենիում, բրդուճային նախաճաշ
13:00-ից՝ Արտաբույք գյուղից քայլարշավ դեպի Ցախաց քար
16։00-ից՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, պատրաստություն բանակումին
16։30՝ ճաշ
17։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
19։00՝ մարզական խաղեր
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երկրորդ օր՝ հունիսի 27

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
10։30՝  ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
12։00-ից՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ, ազատ ժամ
16։00՝   քայլք դեպի Խաչոց ձոր, լող
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Oր երրորդ՝ հուիսի 28

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
09:00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք
13։00՝ լող, մարզական խաղեր
14:00՝ ճաշ
15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
18։00՝ սեղանի խաղեր, հանգիստ
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օր չորրորդ՝ հունիսի 29

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
12։00-ից՝ սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում պատասխանատուին
13։00՝ մեկնում Արատեսից՝ հետևյալ կանգառներով․
Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն
Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի, Խաչքարերի բլուր
Հայրավանք
Վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը