ՀՐԱՄԱՆ
28․06.2023թ.

Արատեսի դպրական կենտրոնում կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարի 2023թ․ 3-րդ հերթափոխի կազմակերպման նպատակով՝

  1. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել՝
  2. հունիսի 29-ից հուլիսի 2-ի հերթափոխի պատասխանատուներին՝ Գոհար Իսկանդարյանին (խմբի ղեկավար), Ռոզա Գսպոյանին (մարզիչ), Վահե Խաչատրյանին (ռազմամարզական բաղադրիչ պատասխանատու), Լուսիկ Ներսիսյանին (խոհարար՝ հունիսի 29-30-ին), Արև Արզոումանյանին (խոհարար՝ հունիսի 30-ից հուլիսի 2-ին), 10-11-րդ դասարանցի ճամբարականների կազմը (հավելված 1),
  3. ճամբարի աշխատակարգը (հավելված 2)՝ ամենօրյա առավոտյան, երեկոյան տողան, քայլարշավ, լող գետում, բարձունքի հաղթահարում, խնամքի, երկրագործական աշխատանքի մասնակցություն, մարզական, ռազմամարզական պարապմունքներ.
  4. խմբի ղեկավարի հայտով խմբին տրամադրել անհրաժեշտ գույք․
  5. հունիսի 29-ին, ժամը՝ 09։30, մասնակիցների տեղափոխումը Երևան – Արտաշատ – Վեդի – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս — Արտաբույնք — Արատես երթուղով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից կազմակերպել Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 72 87 27)․ վերադարձը՝ հուլիսի 2-ին Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի լեռնանցք — Վերին Գետաշեն — Ներքին Գետաշեն — Մարտունի — Երևան երթուղով, մինչև ժամը 18։00.
  6. կրթահամալիրի 2023թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  7. խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4), իրականացնում միջավայրի բարելավում.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Բաբայան Աբել Վարդան
  2. Գրիգորյան Արամ Հովհաննես
  3. Ալեքսանյան Արինա  Յուրա
  4. Միհրանյան Արտյոմ
  5. Մոմչյան Նանե
  6. Հակոբյան Քնարիկ
  7. Վերոնիկա Դուրգարյան
  8. Շավերդյան Նատալի
  9. Անտոնյան Տարոն
  10. Մուշեղ Տաշչյան
  11. Գևորգյան Հակոբ
  12. Ստեփանյան Էսթեր
  13. Թադևոսյան Արամե
  14. Աբրահամյան Ալիսա
  15. Նահապետյան Թամարա
  16. Հայրապետյան Թամարա
  17. Պետրոսյան Մարգարիտա
  18. Այվազյան Տիգրան
  19. Մարկոսյան Հայկ
  20. Սերոբյան Արշակ
  21. Ազատյան Սամվելը
  22. Ազատյան Ամալյա

Գիշերակացը՝ Հյուսիսային տնակում, ռազմամարզական ավանում, խոհանոցը՝ Ակումբում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Առաջին օր՝ հունիսի 29

09:00` ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10։30՝ կանգառ Արենիում, բրդուճային նախաճաշ
13:00-ից՝ Արտաբույնք գյուղից քայլարշավ դեպի Ցախաց քար
17։00-ից՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, պատրաստություն բանակումին
17։30՝ ճաշ
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
19։00՝ մարզական խաղեր
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երկրորդ օր՝ հունիսի 30

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
12։00-ից՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ, ազատ ժամ
16։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, լող
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Oր երրորդ՝ հուլիսի 1

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
09:00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանք
10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք
13։00՝ լող, մարզական խաղեր
14:00՝ ճաշ
15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
18։00՝ սեղանի խաղեր, հանգիստ
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օր չորրորդ՝ հուլիսի 2

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30 — 10։30՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
12։00-ից՝ սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում պատասխանատուին
13։00՝ մեկնում Արատեսից՝ հետևյալ կանգառներով՝ 
Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն
Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի, Խաչքարերի բլուր
Հայրավանք

Վերադարձ Երևան

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը