ՀՐԱՄԱՆ
09․02.2024թ.

Նկատի ունենալով կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից հաստատված 2024թ. դրամական ծախսերի ուղղությունները, չափաքանակները, կրթահամալիրի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշիվը, առաջնորդվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 6.3 կետով՝ 2024թ. համար հաստատել.

  1. կրթահամալիրում պարգևատրման միջոցները ձևավորվում են կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից.
  2. պարգևատրման ֆոնդից՝
    • տրվում է անհատական դրամական պարգևատրում՝
      • կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանը, արտակարգ իրավիճակների հաղթահարմանն ուղղված նշանակալից նախաձեռնությունների, հետևողական իրականացման համար՝
        կրթահամալիրի աշխատողին՝ մինչև 120.000,
        — սովորողին՝ մինչև 60.000 դրամ։
      • 2024թ. կրթահամալիրում անվանական մրցանակ (հավելված) ստացած՝
        — կրթահամալիրի աշխատողին՝ 200.000,
        — սովորողին՝ մինչև 60.000 դրամ.
      • «Ձմեռ պապ» մրցանակ ստացած՝
        կրթահամալիրի աշխատողին՝ 60.000,
        — սովորողին՝ 30.000 դրամ։
    • դասարանը, ակումբը, ճամբարային ջոկատը, ստեղծագործական խումբը պարգևատրվում են կրթահամալիրի, Արատեսի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի՝ ռազմամարզական, կրթական փոխանակման, արշավախմբային-բնապահպանական, ստեղծագործական հավաքի մասնակցության համար՝ մինչև 80.000 դրամի չափով։
  3. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, սովորողին պարգևատրման, մրցանակի առաջադրում են կրթահամալիրի մասնաժողովի, մասնաճյուղերի՝ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ղեկավարները, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների կազմակերպիչները, մասնախմբերը։ 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը, մանկավարժական աշխատողը կարող են ինքնառաջադրվել կրթահամալիրի անվանական, «Ձմեռ պապ» մրցանակին, առցանց հայտով։ Մրցանակի առաջադրումը, հայտը հիմնավորվում են մրցանակի հավակնորդի, առաջադրողի բլոգում հրապարակված նյութերով։
  4. Մրցանակային անվանակարգերից յուրաքանչյուրի համար կրթահամալիրի տնօրենը ստեղծում է մրցանակային հանձնաժողով, որը ընդունում է հայտերը, քննարկում, համաձայնեցված առաջարկում մրցանակի թեկնածուների, կազմակերպոմ է մրցանակակիրների հանրային ներկայացումը։
  5. Պարգևատրումը նշանակում է կրթահամալիրի տնօրենը անհատական իրավական ակտով՝ նշելով պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը։
  6. Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում։
  7. Հրամանին անհատապես ծանոթացնել կրթահամալիրի աշխատողներին, սովորողներին։

Հիմք՝ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ, կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ», «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Անվանական ամենամյա մրցանակներ
2024թ.

«Հակոբ Հակոբյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ԲՏՃՄ ուսումնական բնագավառում փորձարարական, հետազոտական նախագծի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողին՝ ԲՏՃՄ ուսումնական բնագավառում գործնական, փորձարարական աշխատանքի, հետազոտական նախագծի իրականացման և տարածման համար։

«Վահան Ասատրյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Ռուդիկ Հարոյան»՝

  • մանկավարժական աշխատողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության  բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Վարպետ Պետո»՝

  • կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման աշխատանքում անձնական ջանքի, նախաձեռնությունների համար.
  • կրթահամալիրի  միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝  միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:

«Տիգրան Հայրապետյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Մխիթար Սեբաստացի»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ հայագիտական, հայրենագիտական նախագծերի իրականացման, տարածման, թարգմանական, հետազոտական գործունեության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` հայագիտական, հայրենագիտական նախագծերի իրականացման, տարածման, թարգմանական, հետազոտական գործունեության համար։

«Վանո Սիրադեղյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»՝

  • դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

«Մուտք մանկավարժություն»՝

  • այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։

Անվանական մրցանակները տրվում են՝

  • բնագիտատեխնիկական ստուգատեսի ամփոփումից հետո՝ «Հակոբ Հակոբյան.
  • հասարակագիտական ամենամյա ստուգատեսի օրերին, «Ձոն Տիգրանին» ամենամյա հանդիսության ժամանակ՝ «Տիգրան Հայրապետյան.
    • հեղինակային կրթական ծրագրի մայիսյան ամենամյա հավաքի օրերին՝
      • «Աիդա Պետրոսյան».
      • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ».
      • «Իմացումի հրճվանք».
      • «Մուտք մանկավարժություն».
    • Սեբաստացու օրեր-կրթահամալիրի տոնին՝
      • «Մխիթար Սեբաստացի».
      • «Վահան Ասատրյան».
      • «Վարպետ Պետո».
      • «Վանո Սիրադեղյան».
      • «Ռուդիկ Հարոյան»։

Անհաղթահարելի խոչընդոտի պատճառով ժամանակին չտրված մրցանակները տրվում են տարվա վերջում։
Մրցանակակիրը  կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:
Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով:

«Ձմեռ պապ» ամենամյա մրցանակ

«Ձմեռ պապ» մրցանակը տրամադրվում է տարեմուտին կամ 2025թ. հունվարյան ճամբարի ընթացքում, 2024թ. կոնկրետ նախագծի (նախագծերի), 2025թ. հունվարյան ստուգատեային նախագծի համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։