ՀՐԱՄԱՆ
21․03․2024թ.

«Գարունը ձմեռային Արատեսում» նախագծով, ս․թ․ մարտի 23-25-ին կազմակերպել կրթահամալիրի ավագ դպրոցի ճամբարականների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Իրինա Ապոյանին, Քրիստինե Միսկարյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 23-ին՝ ժամը 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Տիգրանաշեն — Չիվա – Արենի – Վերնաշեն – Շատին – Եղեգիս — Հերմոն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 CO 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արամ Խաչատրյան (հեռ․՝ 091 31 95 36)․ վերադարձը՝ մարտի 25-ին՝  մինչև ժամը 18։00, Հերմոն – Եղեգիս — Շատին – Գետափ – Արենի – Վեդի – Վեդիի ջրամբար — Արտաշատ — Երևան երթուղով.
  • խումբը Հերմոնից Արատես և վերադարձին Արատեսից Հերմոն անցնում է քայլելով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Մարթա Ասատրյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Դավիթ Ապիտոնյան — 9-րդ դասարան
  2. Էվա Պետրոսյան — 9-րդ դասարան
  3. Մանե Քոչարյան — 9-րդ դասարան
  4. Աշոտ Խաչատրյան — 9-րդ դասարան
  5. Արեն Վարդանյան — 9-րդ դասարան
  6. Մհեր Խանյան — 9-րդ դասարան
  7. Ալեն Մնացականյան — 9-րդ դասարան
  8. Լուիզա Թովմասյան — 10-րդ դասարան
  9. Մաքս Ավետիսյան — 11-րդ դասարան
  10. Միքայել Գևորդյան — 11-րդ դասարան
  11. Մանե Մկրտչյան — 11-րդ դասարան
  12. Հրաչ Դանիելյան — 11-րդ դասարան
  13. Արսեն Գոմցյան — 11-րդ դասարան
  14. Արեգ Հակոբյան — 11-րդ դասարան
  15. Պողոսյան Կիմ — 11-րդ դասարան
  16. Մարի Սարգսյան — 11-րդ դասարան
  17. Սյուզի Չոլախյան — 11-րդ դասարան
  18. Յուլիա Բաղդասարյան — 11-րդ դասարան
  19. Ռաֆայել Խալաթյան — 11-րդ դասարան
  20. Մուշեղ Տաշչյան — 12-րդ դասարան

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, հյուրատանը, խոհանոցը՝ ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Արփայի հովտում
Ժամանում Արատես, տեղավորում
Սննդի կազմակերպում
Ազատ ժամ
«Քննարկումներ հիմնված ասույթների վրա» նախագիծ
Ընթրիք
Ինտելեկտուալ խաղեր, զրույցներ վառարանի շուրջ

Օր երկրորդ

09։00՝ Վերկաց, հիգիենայի ժամ
Առավոտյան մարմնամարզություն
Նախաճաշ
Տարածքի խնամքի աշխատանքներ
Ճաշ
Զատկին ընդառաջ Ձոն տեխնոլոգիական խոհարարական գործունեություն, ազգային թխուկ
Գարնան, սիրո, կնոջ մասին բանաստեղծությունների ընթերցումներ
Ընթրիք
Ինտելեկտուալ խաղեր, զրույցներ վառարանի շուրջ կամ խառույկի շուրջ

Օր երրորդ

09։00՝ Վերկաց, հիգիենայի ժամ
Առավոտյան մարմնամարզություն
Նախաճաշ
Տարածքի խնամք, աղբի տեսակավորում, տնակներ հանձնում
Արատեսյան քայլքեր՝ Արատեսի վանք, Խաչոց ձոր
14:00՝ Իրերի տեղավորում վերադարձի համար

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը