ՀՐԱՄԱՆ
20․03.2024թ.

«Դեպի երկրի հարավը» նախագծով, ս․թ․ մարտի 26-29-ին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների քառօրյա հայրենագիտական-բնապահպանական, ուսումնական ճամփորդությունը Սյունիքի  մարզ՝ Կապան, Մեղրի։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, կազմակերպիչ՝ Լուսինե Սարգսյանին, երթուղու պատասխանատու՝ Լևոն Միրզոյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. Մարգարիտ Սարգսյանին, Քրիստինե Միսկարյանին՝ Ավագ դպրոցում մարտի 26-29-ին փոխարինել Մարթա Ասատրյանին, Լիլիթ Գասպարյանին.
  5. մասնակիցների մեկնումը՝ մարտի 26-ին, ժամը 07։00, Մայր դպրոցի կայանատեղիից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Եղեգնաձոր – Վայք – Շաքի — Սիսիան – Արծվանիկ – Կապան – Քաջարան — Մեղրի երթուղով, վերադարձը՝ մարտի 29-ին, մինչև ժամը 18։00 Մեղրի – Քաջարան – Կապան – Արծվանիկ – Գորիս – Սիսիան – Վայք – Եղեգնաձոր – Արենի – Զանգակատուն – Երասխ – Արտաշատ — Երևան երթուղով․
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ․՝ 077 73 67 77), գիշերակացը՝ Կապանի  «Լեռնագործ» հյուրանոցում, Մեղրիի «Մեղրի» հյուրատանը․
  7. խմբին տրամադրել 2024թ. փետրվարի 28-ին կրթահամալիրի հաշվին ճամփորդության կազմակերպման համար նպատակային փոխանցված 400.000 (չորս հարյուր հազար) դրամը և որպես մրցանակ՝ 50.000 (հիսուն հազար) դրամ կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին․
  10. հրամանի կատարման վերահսկումը վերապահել Մարգարիտ Սարգսյանին:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Հրաչ Ղալամքարյան — 12-րդ դասարան
  2. Արշակ Արուստամյան — 12-րդ դասարան 
  3. Լևոն Ղալամքարյան — 12-րդ դասարան
  4. Վռամ Բաբայան — 12-րդ դասարան
  5. Լաուրա Թորոսյան — 11-րդ դասարան
  6. Արի Ագոփ — 11-րդ դասարան
  7. Յանա Խաչատրյան — 11-րդ դասարան
  8. Մանե Բարսեղյան — 10-րդ դասարան
  9. Սոնա Հովհաննիսյան — 10-րդ դասարան
  10. Մուշեղ Պապիկյան — 12-րդ դասարան
  11. Հայկ Ստեփանյան — 11-րդ դասարան
  12. Ալեն Թորոսյան — 11-րդ դասարան
  13. Գրիշա Ենոքյան — 11-րդ դասարան
  14. Ինգա Մովսիսյան — 10-րդ դասարան
  15. Աննա Ստեփանյան շրջանավարտ (Հայկի քույրիկ)
  16. Միլենա Թորոսյանշրջանավարտ (Ալենի քույրիկ)
  17. Լիլիթ Գասպարյան — գրասենյակի ղեկավար

Հավելված 2

Ծրագիր

Օր առաջին

  • մեկնում  07.00 Մայր դպրոցից
  • Եղեգնաձոր՝ նախաճաշ
  • Գորայք՝ Սպանդարյանի ջրամբար
  • Որոտանի կիրճ՝ Շաքիի ջրվեժ
  • Սիսիան, Սյունի վանք
  • Որոտնավանք
  • Շամբի ջրամբար, Տոլորսի ջրամբարում նավարկություն ըստ ցանկության
  • Կանգառ պոչամբարներում` Արծվանիկ
  • Ժամանում Կապան՝ գիշերակացը «Լեռնագործ» հյուրանոցում
  • Վահանավանքից անտառով քայլում ենք Հալիձորի բերդ /1,5 ժամ/
  • գիշերակաց Կապանում

Օր երկրորդ

  • Կքայլենք Նժդեհի հուշահամալիր՝ Խուստուփի ստորոտին /Մարզպետարանից 1 կմ հեռու/
  • Ուղևորվում ենք Մեղրի
  • Բաղաբերդ /1,5 ժամ բարձրանալ-իջնելով /
  • Լիճք, Լիճքի ջրվեժներ 
  • Ժամանում Մեղրի, տեղավորում հյուրատանը
  • Մեղրիի բերդ-աշտարակներ
  • քայլք Մեղրիի վանքից Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Օր երրորդ

  • Արաքսի ափի դիտակետ
  • Ալվանք, ստորգետնյա ջրանցույցային համակարգ /քահրիզներ/, Ալվանք գյուղի Նռանե գինետուն /նռան բնական հյութի ու նռան գինու հյուրասիրություն/
  • Շվանիձոր,Հայաստանի ամենամեծ ջրանցույց կամուրջ /աքվեդուկ/, քահրիզներ
  • Կարճևանի ջրվեժներ

Օր չորրորդ

  • վերադարձ Երևան
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
  • Տաթև
  • Զորաց քարեր
  • Կանգառ Եղեգնաձորում