ՀՐԱՄԱՆ
30․04.2024թ.

Հեղինակային կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքի օրերին հանձնվում են ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան», «Մուտք մանկավարժություն» մրցանակները։ Մրցանակակիրների ընտրության նպատակով.

  1. մրցանակի թեկնածուների առաջադրումը, հայտերի ընդունումը կազմակերպել մինչև մայիսի 12-ը. պատասխանատու՝ մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայան.
  2. հիշեցնել, որ՝
    • մրցանակի առաջադրում են հանրակթական ամենամյա ստուգատեսների կազմակերպիչները, դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի, մասնախմբերի ղեկավարները՝ որպես մայիսյան հավաքի կազմակերպիչներ.
    • 6-12-րդ դասարանի, քոլեջի սովորողը, մանկավարժական աշխատողը կարող են ինքնառաջադրվել առցանց հայտով.
    • առաջադրումը, հայտը հիմնավորվում են մրցանակի հավակնորդի, առաջադրողի բլոգում հրապարակված նյութերով.
  3. մրցանակի թեկնածուների ընտրության հանձնաժողով համարել՝
    • «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան»՝ 2-5 տարեկանների դաստիարակների, դասվարների մասնախմբեր, դպրոց-պարտեզների, քոլեջի ղեկավարներ, նախագահ՝ Լուսինե Փաշայան.
    • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն»՝ կրթահամալիրի մասնաժողով, նախագահ՝ Գևորգ Հակոբյան.
  4. մրցանակային հանձնաժողովին՝
    • հայտերի քննարկումը կազմակերպել մինչև մայիսի 21-ը.
    • մրցանակակիրներին ընտրել համաձայնությամբ։
  5. մրցանակները շնորհել հունիսի 7-ի ուրբաթ-համերգի ժամանակ.  պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան, Ալիս Գևորգյան, Շողիկ Պողոսյան։
  6. Հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին։

Հիմք՝ «Կրթահամալիրում 2024թ. պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին» հրամանը։

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան