Մայիսի 7-ին, ժամը՝ 15․30
Մեդիակենտրոնում

Օրակարգում՝

Ներկայացված տեղեկանքների մասին հարցեր, բացատրություն, պարզաբանում, քննարկում

  • Մայիսյան հավաքի ընթացքի մասին մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների ղեկավարների հաղորդումը
  • ուսումնական չորրորդ շրջանի ճամբարների միջավայրի, կազմակերպման խնդիրներ, լուծումներ. ճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի հայտեր. դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների ղեկավարների հաղորդումները
  • Արատեսի օրացույց՝ ռազմամարզական, այլ նախագծային ճամբարների, մեղվաբույծի, սովորողների երկրագործական աշխատանքի, ճամբարային խոհանոցի կազմակերպման մասին Լուսինե Փաշայանի, Գոհար Եղոյանի, Արմինե Գոգինյանի, Տարոն Հակոբյանի հաղորդումները
  • «Ցտեսություն-ցնծություն» նախագծի մայիսյան օրացույցի, կազմակերպման ընթացքի մասին Մարթա Ասատրյանի հաղորդումը
  • մայիսին նախատեսված գնումների ընթացքի մասին Լիլիթ Ստեփանյանի հաղորդումը
  • Մայր դպրոցում ցանցի արդիականացման աշխատանքի մասին Տիգրան Հակոբյանի, Լիլիթ Ստեփանյանի հաղորդումը
  • կրթահամալիրում ոռոգման շրջանի մեկնարկի մասին Էրիկ Սարիբեկյանի հաղորդումը
  • կրթահամալիրի մասնաշենքերում բարեկարգման, նորոգման աշխատանքների մասին Էրիկ Սարիբեկյանի, դպրոցների ղեկավարների հաղորդումը.
    • 2024թ․ ապրիլ-մայիսին նախատեսված աշխատանքների ընթացքի, ավարտի մասին,
    • մայիսյան նորամուտների մասին.
    • հունիսի աշխատանքների հայտեր.
  • դպրոց-պարտեզներում, Ագարակում լողափերի պատրաստության ավարտի մասին Էրիկ Սարիբեկյանի, դպրոցների ղեկավարների հաղորդումը
  • ամառային լողափնյա ճամբարի կազմակերպման կարգը, ուղեգրի արժեքը, այլ պայմաններ (հրամանի նախագիծ) դպրոցների ղեկավարների, Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը