ՀՐԱՄԱՆ
02.09․2022թ.

Ս․թ․ սեպտեմբերի 5-7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպել կրթահամալիրի կրթահամալիրի տարատարիք սովորողների բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։ Այդ նպատակով՝ 

  • ճամբարի ղեկավար նշանակել Անահիտ Կիրակոսյանին (հեռ.՝ 094 50 65 44), մարզիկ՝ Սամվել Խաչատրյանին (կամավոր)․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09:15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Հայրավանք — Ծակքար — Վաղաշեն երթուղով, Ֆորդ Տրանզիտ 60 OC 077 (14 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ․՝ 099 99 90 09), վերադարձը՝ սեպտեմբերի 7-ին, մինչև ժամը 19:00, Վաղաշեն – Բերդկունք — Երևան երթուղով.
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից.
  • խումբը սահմանված կարգով.
    • Սևանի ճամբարային ափին կազմակերպում է բնապահպանական աշխատանք, մաքրություն, աղբի տեսակավորում (հավելված 3). համակարգող՝ Արթուր Ավետիսյան.
    • իրենց կեցությանը հատկացված տարածքը, գույքը գրանցումով ընդունում է նախորդ խմբից և հանձնում է հաջորդ խմբին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                            Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Դավիթ Ջանոյան — 6-րդ դաս․
  2. Արեն Մարտիրոսյան — 6 -րդ դաս․
  3. Հայկ Ներսեսյան — 7-րդ դաս․
  4. Միլա Խաչատրյան — 6-րդ դաս․
  5. Ալվարդ Մխոյան — 5-րդ դաս․
  6. Մանան Հովհաննիսյան — 5-րդ դաս․
  7. Արինա Ղարսոյան — 5-րդ դաս․
  8. Մարկ Ալեքսանյան — 5-րդ դաս․
  9. Ռաֆայել Գասպարյան — 5-րդ դաս
  10. Գրիգոր Աբտոյան — 4-րդ դաս․

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 5

09։00՝ Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում. Արմենուհի Թամոյան
09։15՝ Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11։00՝ Կանգառ Հայրավանքում, բրդուճների ընդմիջում, Հայրավանքի տարածքի ուսումնասիրություն
Երևան-Հայրավանք
12։00՝ Կանգառ Ծակքարի բնական կամրջում
Հայրավանք-Ծակքար
13։00՝ Մեկնում Վաղաշեն
14:00՝ Ժամանում Վաղաշենի վրանային արշավախմբային ճամբար
14:40՝ Հերթափոխի ընդունում իրերի տեղավորում, միասնական պարերգեր
15։00՝ Լող
16։30՝ Ճաշ
17:00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
18։00՝ Ընթերցանություն
19։30՝ Ընթրիք
20։00 — 21։00՝ Խարույկի շուրջ երաժշտական դադար, օրվա քննարկումներ
21։30 — 22։00՝ Քնի նախապատրաստական աշխատանքներ
22:00՝ Քուն

Սեպտեմբերի 6

08։30 — 09։00՝ Վեր կաց, հիգիենայի ժամ
09։00՝ Մարզական պարապմունք
09։30՝ Նախաճաշ
10։00՝ Մարզական խաղեր
12։30՝ Լող
17։30՝ Ճաշ
18։30՝ Բակային խաղեր
20։00 — 21։00՝ Խարույկի նախապատրաստական աշխատանքներ, ֆիլմերի, գրքերի քննարկում, օրվա ամփոփում

Սեպտեմբերի 7

08։30 — 09։00՝ Վեր կաց, հիգիենայի ժամ, իրերի հավաքում
09։00՝ Մարզական պարապմունք` Անահիտ Կիրակոսյան
09։30՝ Նախաճաշ
10։00 — 11։00՝ Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում) Անահիտ Կիրակոսյան
13:00՝ Մեկնում
14:30՝ Կանգառ՝ Բերդկունքի ամրոցում
18։50՝ Ժամանում Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հավելված 3

Տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ)․
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր․ (կերակրել ճամբարից հեռու)
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ ճամբարից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Ճամբարի պետը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Տարածքի շահագործման կարգ

Ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-ին կետը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 2-3-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (վրաններ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը