ՀՐԱՄԱՆ
05․09.2022թ. 

Երկրագործական ուսումնական նախագծերի շրջանակում կրթահամալիրը 2020-2022թթ․ ձեռք է բերել 28 մեղվափեթակ, Արատեսի դպրական կենտրոնում ստեղծվել են մեղվաբուծության, խնամքի անհրաժեշտ պայմանները, մեղուների խնամքի, մեղվաընտանիքների պահպանման պատասխանատվությունը ստանձնել է Մեղվապահի ակումբի ղեկավար Արմինե Գոգինյանը, 2022թ. օգոստոսին իրականացվել է մեղրաքամ։  

Այդ նպատակով՝    

  1. ստացված մեղրը մուտքագրել կրթահամալիրի մառան (պատասխանատու՝ Տաթև Բլեյան).
  2. գլխավոր հաշվապահին՝ սահմանված կարգով հաշվառել ստացված մեղրը, դրա շարժը.    
  3. գլխավոր հաշվապահի ներկայացմամբ, ըստ մեղրի ինքնարժեքի, սահմանել․ 
    • մեղրի, սերեկի գինը՝ 1 կգ-ը 4․500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ․   
    • շրջանակով մեղրի գինը՝ 1 կգ-ը 5․000 (հինգ հազար) դրամ․   
  4. ստեղծված մեղրը տարվա ընթացքում կրթահամալիրի աշխատողներին տրամադրել սահմանված գնով՝ գումարը փոխանցելով կրթահամալիրի հաշվին.  
  5. հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը տալ կրթահամալիրի փոխտնօրեն Էդիկ Ս​արիբեկյանին։    

Կրթահամալիրի տնօրեն`                             Ս. Մարկոսյան