ՀՐԱՄԱՆ
12.09.2022թ.

Ս․թ․ սեպտեմբերի 13-ին կրթահամալիրի փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանի հայտով, նրա ղեկավարությամբ, աշխատողներ Գևորգ Ստեփանյանին, Արման Սահակյանին, Գագիկ Պետրոսյանին և Արմեն Գրիգորյանին գործուղել Գեղարքունիք մարզի Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբար՝ վրանները հավաքելու, գույքը ըստ ցուցակի կրթահամալիր տեղափոխելու կամ «Սևան» ազգային պարկի  աշխատակից Արթուր Ավետիսյանին ի պահ հանձնելու համար։ 
Խմբի մեկնումը՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։00, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ նույն օրը, մինչև ժամը՝ 20։00, Սամվել Սերոբյանի Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 մակնիշի մեքենայով։ 
Էդիկ Սարիբեկյանին՝ հաշվապահություն ներկայացնել Վաղաշենից կրթահամալիր տեղափոխված, Արթուր Ավետիսյանին ի պահ տրված գույքի ցուցակները, ընդունման-հանձնման ակտերը։ 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս Մարկոսյան