20․09․2022թ․, ժամը՝ 15․30
Ավագ դպրոցի գրասենյակ

Օրակարգում

  1. սեպտեմբերի 6-20-ի ընթացքում ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
  2. մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարաններ. կազմակերպման խնդիրներ, լուծումներ․ Մարթա Ասատրյանի հաղորդումը
  3. ֆիզկուլտուրայի կազմակերպումը 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում, քոլեջում։ Ուսումնասիրություն։ Խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների, քոլեջի ղեկավարների, Միքայել Ղազարյանի հաղորդումները
  4. լրացուցիչ կրթությունը կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, դպրոցներում, արվեստանոցներում․ ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ, առաջարկներ․ դպրոցների, ուսկենտրոնների ղեկավարների, Լուսինե Փաշայանի հաղորդումները
  5. սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերը՝ ըստ կրթական ծրագրերի. ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ․ դպրոցների ղեկավարների, Լուսինե Փաշայանի հաղորդումը
  6. պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացքի մասին Լուսինե Փաշայանի հաղորդումը
  7. վերջին 3 տարում 12-րդ դասարանը, քոլեջն ավարտած սովորողների մասին տեղեկանք․ Մարթա Ասատրյանի, Տաթև Բլեյանի տեղեկանքը
  8. սննդի կազմակերպումը առաջին շաբաթների արդյունքներով. վիճակի նկարագրություն, խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների ղեկավարների, հաշվապահության հաղորդումը
  9. մանկավարժության կենտրոն. աշխատակարգ, աշխատողներ․ Լուսինե Փաշայանի հաղորդումը
  10. Նոր ընդունվող աշխատողի առաջարկի ներկայացում․ Լուսինե Բուշի և կադրերի տեսուչի հաղորդումը