ՀՐԱՄԱՆ
20․10․2022թ.

Ս․թ․ հոկտեմբերի 21-23-ին Արատեսի դպրական կենտրոնում,  «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք» նախագծով, կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների եռօրյա ճամբար։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Գոհար Իսկանդարյանին, մարզիչ՝ Ռոզա Գսպոյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ — Սևակավան – Արենի – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, Մերսեդես սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝  094 72 87 27).  վերադարձը՝ հոկտեմբերի 23-ին՝  մինչև ժամը 20։00, Արատեսի կայանատեղի – Եղեգիս – Զանգակատուն – Ուրցաձոր – Վեդի — Երևան երթուղով.
  • կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • նկատի ունենալ, որ ճամբարի կազմակերպմանն աջակցում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը.
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Մուրադյան Դավիթ, 9-րդ դասարան
  2. Միհրանյան Արտյոմ, 10-րդ դասարան
  3. Զախրաբեկյան Ալբերտ, 11-րդ դասարան
  4. Մուսաելյան Դավիթ, 10-րդ դասարան
  5. Բաբայան Աբել, 10-րդ դասարան
  6. Վերմիշյան Անահիտ, 10-րդ դասարան
  7. Եղիազարյան Լուիզա, 10-րդ դասարան
  8. Պետրոսյան Էլեոնոր, 9-րդ դասարան
  9. Հովհաննիսյան Մանե,  9-րդ դասարան
  10. Սարդարյան Յանա, 9-րդ դասարան
  11. Փանոսյան Վահագն, 11-րդ դասարան
  12. Ափոյան Լևոն, 9-րդ դասարան
  13. Աբրահամյան Էդուարդ, 9-րդ դասարան
  14. Համբաչյան Ռաֆֆի, 11-րդ դասարան
  15. Ղազարյան Անգելինա, 9-րդ դասարան

Գիշերակացը՝ Գեղարվեստի, Ընտանեկան տնակներում

Հավելված 2

Ծրագիր

Հոկտեմբերի 21

09:00 — 09:15՝  մասնակցություն ուսումնական ժամերգությանը 
09:30՝ մեկնումը սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ, Ուրցաձորի Սբ․ Հովհաննես-Կարապետ Եկեղեցում
13:35՝ ժամանում Արատես
16։30՝  երկրագործական աշխատանք, ծառերի բների հատվածում հողի փխրեցման աշխատանքներ՝ ըստ Արատեսի դպրոկան կենտրոնի հրապարակած ուղեցույցի 
18։00՝ մարզական խաղեր
19։30՝ ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ, զրույցներ Սամվել Թամազյանի հետ

Հոկտեմբերի 22

07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն,շարային։ Ռուզան Գսպոյան
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
10։00՝ Արատեսի հիդրոէլեկտրակայանը
14։30՝ ճաշ 
Նախագիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»
19:00՝  ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ

Հոկտեմբերի 23

07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն, շարային
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
տնակների մաքրում, իրերի հավաքում, հանձնում, անաղբ Արատես 
12:00՝ Հայրենագիտական քայլարշավ դեպի Սմբատաբերդ
18:00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց 

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը