ՀՐԱՄԱՆ
20․10.2022թ.

Արատեսի դպրական կենտրոնում 2022թ. Ավագ դպրոցի ռազմամարզական ճամբարի աշնանային փուլի 2-րդ հերթափոխի կազմակերպման նպատակով՝

  1. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել՝
  2. հոկտեմբերի 21-23-ի հերթափոխի պատասխանատուներին՝ Լիլիթ Յախինյան (ճամբարի ղեկավար), Սամվել Թամազյան (օգնական)․
  3. 9-րդ դասարանցի ճամբարականների կազմը (հավելված 1), ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. խմբի ղեկավարի հայտով խմբին տրամադրել անհրաժեշտ գույք․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83). մեկնումը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 09․30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Վեդի – Ուրցաձոր – Արենի – Շատին – Եղեգիս — Հերմոն — Արատեսի կայանատեղի երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 23-ին, Արատեսի կայանատեղի – Եղեգիս — Ուրցաձոր — Երևան՝ Մայր դպրոց երթուղով, մինչև ժամը 18.00.
  6. կրթահամալիրի 2022թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  7. խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է աղբի տեսակավորում (հավելված 3), տնակներն ընդունում է Տարոն Հակոբյանից և հանձնում է նրան՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին (հավելված 4).
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                        Ս. Մարկոսյան

Հավելված 1

Ճամբարականներ

  1. Էլեն Վանյան
  2. Գոհար Բարսեղյան
  3. Հայկ Բաղդասարյան
  4. Լևոն Ծատուրյան
  5. Նանե Խաչատրյան
  6. Անի Հարությունյան
  7. Իրինա Գյուրջինյան
  8. Սարգիս Ղազարյան
  9. Անահիտ Հովհաննիսյան
  10. Ինեսա Հոբոսյան
  11. Դավիթ Թոքմաջյան
  12. Էրիկ Հարությունյան
  13. Տարոն Մկրտչյան
  14. Հրանտ Ավետիսյան
  15. Դայանա Կարապետյան
  16. Արթուր Բադալյան
  17. Վարդանյան Վարդան 10-րդ դասարան
  18. Մանե Աբգարյան 11-րդ դասարան

Գիշերակացը՝ Հյուսիսային, Տատիկ-պապիկի տնակներում։

Հավելված 2

ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբերի 21

09:00-09:15՝  մասնակցություն ուսումնական ժամերգությանը 
09:30՝ մեկնում Սուրբ Երորրդություն եկեղեցու բակից
Կանգառ, Ուրցաձորի Սբ․ Հովհաննես-Կարապետ Եկեղեցում
13:35՝ ժամանում Արատես

  • կայանում ռազմամարզական ճամբարում 
  • ջոկատների բաժանում 
  • ճամբարային տարածքի պատրաստություն 

14:00՝ Վայոց Ձորի ԱԻն մասնագետների հետ համատեղ պարապմունք 
16։30՝  երկրագործական աշխատանք, ծառերի բների հատվածում հողի փխրեցման աշխատանքներ՝ ըստ Արատեսի դպրոկան կենտրոնի հրապարակած ուղեցույցի 
18։00՝ մարզական խաղեր։ Ռոզա Գսպոյան
19։30՝ ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ, զրույցներ Սամվել Թամազյանի հետ

Հոկտեմբերի 22

Օրը Արշակունի ռազմաբազայի հրահանգիչների հետ
07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն, շարային
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
10։00՝ Ռազմամարզական պարապմունք․ ծրագիրը ըստ Արշակունի ռազմաբազայի
14։30՝ ճաշ 
16։00՝ Ռազմամարզական պարապմունք․ ծրագիրը ըստ Արշակունի ռազմաբազայի
19:00՝  ընթրիք 
20:00՝ Խարույկի նախապատրաստում, օրվա աշխատանքների ամփոփում, հաշվառում ըստ ռազմամարզական ճամբարի բաղադրիչի 
21:00՝ երեկոյան խարույկ

Հոկտեմբերի 23

07:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն, շարային
08:00՝ անձնական հիգիենա, տարածքի մաքրում 
09:00՝  նախաճաշ 
տնակների մաքրում, իրերի հավաքում, հանձնում, անաղբ Արատես 
12:00՝ Հայրենագիտական քայլարշավ դեպի Սմբատաբերդ
18:00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց 

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է մնացած աղբը՝ աղբի տոպրակներով։ 

Տարոն Հակոբյանը պատասխանատու է կարգի պահպանման համար։ Նա կշռում-գրանցում է խմբի կողմից տարվող աղբը։

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Արատեսի դպրական կենտրոնի պատասխանատու Տարոն Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի և Տարոն Հակոբյանի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրանսենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը