ՀՐԱՄԱՆ
22․03․2024թ.

«Հարավի ճամփորդները Արատեսում» նախագծով, ս․թ․ մարտի 25-27-ին կազմակերպել կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի ճամբարականների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Աննա Թամրազյանին, Տաթև Մկրտչյանին, մարզական պատասխանատու՝ Էմիլյա Սարգսյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 25-ին՝ ժամը 09։15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Արարատ – Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս — Հերմոն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 72 87 27)․ վերադարձը՝ մարտի 27-ին՝  մինչև ժամը 18։00, Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ — Արտաշատ — Երևան երթուղով.
  • խումբը Հերմոնից Արատես և վերադարձին Արատեսից Հերմոն անցնում է քայլելով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Սյուզաննա Բադոյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Մարթա Ասատրյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                 Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Հայկ Համբարձումյան – 4-րդ դասարան
  2. Հենրի Սաֆարյան – 4-րդ դասարան
  3. Ալեն Բայրամյան – 4-րդ դասարան
  4. Վարդան Հովհաննիսյան – 4-րդ դասարան
  5. Վարդան Պողոսյան – 5-րդ դասարան
  6. Վարդան Մարտիրոսյան – 5-րդ դասարան
  7. Ալֆրեդ Հարությունյան – 5-րդ դասարան
  8. Սիլվի Թոփիկյան – 5-րդ դասարան
  9. Մերի Գրիգորյան – 5-րդ դասարան
  10. Ժասմին Գրիգորյան – 5-րդ դասարան
  11. Էդգար Ճաղարյան – 5-րդ դասարան
  12. Ալիկ Կիրակոսյան – 4-րդ դասարան
  13. Միքայել Միքաելյան – 5-րդ դասարան
  14. Լուսե Բաղդասարյան – 5-րդ դասարան
  15. Տերտերյան Յուրի – 4-րդ դասարան

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի, հյուրատանը, խոհանոցը՝ ակումբում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09։00 — 09։15՝ ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։20 — 09։30՝ մեկնում
11։30 — 12։00՝ կանգառ Արփայի հովտում
13։30 — 15։30՝ ժամանում Հերմոն
15։30 — 16։00՝ Արատես, տեղավորում
16։00 — 16։30՝ սննդի կազմակերպում
16։30 — 17։00՝ բնագիտական փորձեր
17։00 — 17։30՝ միջավայրի խնամք
17։30 — 18։00՝ հանգստի ժամ
18։00 — 19։00՝ ընթրիք
19։00 — 20։30՝ մաթեմատիկական լոտո խաղեր
20։30 — 21։00՝ հիգենայի ժամ
21։00՝ քուն

Օր երկրորդ

08։30՝ վերկաց,
09։00 — 09։20՝ հիգենայի ժամ
09։20 — 10։00՝ առավոտյան մարմնամարզություն
10։00 — 10։30՝ նախաճաշ
10։30 — 11։40՝ արատեսյան քայլք՝ Արատեսի վանք
11։40 — 12։40՝ մաթեմատիկական որս
12։40 — 13։40՝ ճաշ
13։40 — 15։00՝ զատկին ընդառաջ խոհարարական գործունեություն․ պատրաստում ենք ղափամա
15։00 — 17։00՝ զատկական ձվի ներկում, զատկական խաղեր
17։00 — 17։30՝ ընթրիքի նախապատրաստում
17։30 — 18։30՝ ընթրիք
18։30 — 20։30՝ ինտելեկտուալ խաղեր, զրույցներ վառարանի շուրջ կամ խարույկի շուրջ
21։00՝ քուն

Օր երրրորդ

08։30՝ վերկաց
09։00 — 09։20՝ հիգենայի ժամ
09։20 — 10։00՝ առավոտյան մարմնամարզություն
10։00 — 10։30՝ նախաճաշ
10։30 — 11։30՝ կանաչիների սերմնացան
11։30 — 14։00՝ տարածքի խնամք, աղբի տեսակավորում, տնակների հանձնում
14:00՝ իրերի տեղավորում վերադարձի համար
Վերադարձ՝ 18։30 Սուրբ երրորդություն եկեղեցի

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը