ՀՐԱՄԱՆ
25․03․2024թ.

«Դեպի Արատես» նախագծով, ս․թ․ մարտի 26-28-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի ուսանողների և Ավագ դպրոցի սովորողների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով․

  • ճամբարի ղեկավար նշանակել Մարիաննա Գևորգյանին, օգնական՝ Մանվել Ալեքսանյան (ուսանող)․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 26-ին՝ ժամը 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Արենի – Գետափ – Շատին — Եղեգիս — Հերմոն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 DA 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 72 87 27)․ վերադարձը՝ մարտի 28-ին՝  մինչև ժամը 18։00, Հերմոն – Եղեգիս – Գետափ – Նորավանք — Երասխ — Երևան երթուղով.
  • խումբը Հերմոնից Արատես և վերադարձին Արատեսից Հերմոն անցնում է քայլելով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4).
  • Սյուզաննա Բադոյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Մարթա Ասատրյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Էրիկ Սայան — 1-ին կուրս
  2. Տարոն Մկրտչյան — 1-ին կուրս
  3. Ապավեն Քյասինյան — 1-ին կուրս
  4. Սամվել Դավթյան — 3-րդ կուրս
  5. Քնարա Հովհաննիսյան — 3-րդ կուրս
  6. Մանվել Ալեքսանյան — 4-րդ կուրս
  7. Սերյոժա Հովհաննիսյան — 4-րդ կուրս
  8. Գոհար Էզդանյան — 9-րդ դասարան
  9. Էլինա Թոփալյան — 9-րդ դասարան
  10. Մարի Գալուստյան — 9-րդ դասարան
  11. Ալեն Մնացականյան — 9-րդ դասարան
  12. Անի Հարությունյան — 10-րդ դասարան
  13. Նազենի Հովհաննիսյան — 11-րդ դասարան
  14. Վաչագան Սարգսյան — Անի Հարությունյանի եղբայր
  15. Էրիկ Զախարով — Անի Հարությունյանի եղբայր

Գիշերակացը՝ Պանդոկու, Սիրո տնակում

Հավելված 2

Ճամբարային օրակարգ

Օր առաջին

09։00՝ մեկնում եկեղեցու բակից
11։30՝ Արենիի գինու գործարան
13։00` Արենիի հակասելաֆային պատնեշ
16։30՝ ժամանում Արատես, ներարատեսյան քայլք, սենյակների մաքրություն, իրերի տեղավորում
19։00 — 20։00՝ ճաշ
20։00 — 21:00՝ զրույցներ խարույկի շուրջ
22։00՝ քուն

Օր երկրորդ

08։00՝ վերկաց
08։30 — 09:00՝ մարմնամարզություն
09:00 — 09:30՝ հիգիենայի ժամ
09:30 — 11:30՝ զատկական պատրաստություն, նախաճաշ
11:30 — 12:30՝ զատկական խաղեր
12։30 — 13։30՝ տարածքի խնամք
13:30 — 14:30՝ ճաշ
14։30 — 16:30՝ ներարատեսյան քայլք
քարանձավներում երաժշտության ունկընդրում
18
։00` ծննդյան ծես
19
։00 — 20։00՝ ընթրիք
20։00 — 21։00՝ հանգստի ժամ
22:00՝ քննարկումներ, զրույցներ խարույկի շուրջ
23։00՝ քուն

Օր երրորդ

08:00՝ վերկաց
08:00 — 08:15՝ մարմնամարզություն
08։15 — 08։45՝ հիգիենայի ժամ
09։00 — 10։00՝ նախաճաշ
10։00 — 12։00՝ սենայակների խնամք, իրերի տեղավորում
13։00՝ ճաշ
14։00՝ մեկնում

Վերադարձ Երևան մինչև 17։00

Հավելված 3

Արատեսում տեղադրված արկղերում խառը աղբ չի կարող լինել, տեղում տեսակավորվում, հավաքվում է ուսումնական ճամբարների գործունեության արդյունքում առաջացած թափոնը՝

  • պլաստիկը (մեծ աղբարկղ), 
  • ապակին (փոքր աղբարղ).
  • սննդի մնացորդը՝ որպես շների կեր, 
  • թղթի, փայտի մնացորդները, հավաքված ճյուղերը՝ վառելիք։

Յուրաքանչյուր խումբ իր հետ Արատեսից տանում է տեսակավորված թափոնը և աղբը՝ առանձին տոպրակներով։ 

Հավելված 4

Արատեսի դպրական կենտրոնում տնակների շահագործման կարգ

Արատես ժամանող խմբի ղեկավարը տարածքն ընդունելուց լրացնում է այս թերթիկի 1-3-րդ կետերը, ուղարկում իր անմիջական ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, փոխտնօրեն Էդիկ Հակոբյանին։ Կցվում է նաև լուսանկար։

Խմբի մեկնելուց առաջ լրացվում է թերթիկի 4-5-րդ կետերը խմբի ղեկավարի կողմից, ուղարկվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։ Մեկնումը թույլատրելի է տնօրենի գրասենյակի ղեկավարի հաստատումից հետո։ Կցվում է լուսանկար։

ԺամանումՕր, ժամ
Որ տնակներում են մնալուՆշել անունները
Ինչ վիճակում է տարածքը ընդունման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը
ՄեկնումՕր, ժամ
Ինչ վիճակում է տարածքը հանձնման պահին (տնակներ, խոհանոց, սանհանգույց, բակ, ․․․)Լրացնում է խմբի ղեկավարը, տնտեսվարը