ՀՐԱՄԱՆ
25․03․2024թ.

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, «Մեր գերդաստանը» նախագծով, «Բարբառներ» ակումբի շրջանակներում ս․թ․ մարտի 26-28-ին կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի տարատարիք սովորողների եռօրյա ուսումնական ճամբարը Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան։ Այդ նպատակով․

  • խմբի ղեկավար նշանակել Վարդան Կարապետյանին, օգնական՝ Աշոտ Տիգրանյանին․
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 26-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Աշտարակ — Ներքին Բազմաբերդ – Կաքավաձոր – Օթևան /Բայսզ/ – Պարտիզակ երթուղով, Մերսեդես սպրինտեր 35 QP 464 (20 նստատեղ), վարորդ՝  Արամ Հարությունյան (հեռ․՝ 077 74 76 55), վերադարձը՝ մարտի 28-ին՝ մինչև ժամը 19։00, Պարտիզակ — Աշտարակ/Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ/ — Պերճ Պռոշյանի տուն-թանգարան — Երևան երթուղով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Պարտիզակ գյուղում, սովորողների տներում․
  • Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Մարթա Ասատրյանին։

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Հովհաննիսյան Սաթենիկ — 12-րդ դաս․
  2. Հյուսյան Յուրի — 12-րդ դաս․
  3. Ոսկանյան Գագիկ — 12-րդ դաս․
  4. Թովմասյան Արթուր — 11-րդ դաս․
  5. Հարությունյան Անժելա — 10-րդ դաս․
  6. Բաբուջյան Նարե — 10-րդ դաս․
  7. Ստեփանյան Վիկտորիա — 10-րդ դաս․
  8. Բալաբանյան Գայանե — 10-րդ դաս․
  9. Գրիգորյան Յանա — 10-րդ դաս․
  10. Կարապետյան Մերի — 10-րդ դաս․
  11. Թովմասյան Էդմոն  9-րդ դաս․/թիվ 181 դպրոց, Արթուր Թովմասյանի եղբայր/

Հավելված 2

Ծրագիր

Օր առաջին

09։00՝ մասնակցություն մանկավարժական ճամբարային առավոտյան պարապմունքին
09։30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
1-ին կանգառ՝ Ներքին Բազմաբերդ․ դիմավորում գյուղի մշակույթի տանը, քայլքով դեպի դպրոց, շրջայց-ծանոթություն, համայնքային կրթական ծրագրերի ներկայացում /Յուրի Հյուսյան, Սաթենիկ Հովհաննիսյան/, հետազոտական աշխատանքի ներկայացում /Նարե Բաբուջյան/, համատեղ նախագծերի քննարկում /դիմավորող՝ Մարո Հովհաննիսյան/
բրդուճային ընդմիջում դպրոցում
միասնական քայլք դեպի գյուղը ստեղծած գերդաստանների տոհմածառի վայր, «Մեր գերդաստանը» նախագծի ներկայացում /պատասխանատու՝ Վարդան Կարապետյան/
2-րդ կանգառ՝ Կաքավաձոր․զրույց-շփումներ բնակիչների հետ, քայլք դեպի 4-5-րդ դարերի եկեղեցի
3-րդ կանգառ՝ Օթևան /Բայսզ/․ Բայսզի միջնադարյան եկեղեցի, զրույց-շփումներ եզդի բնակիչների հետ
վերադարձ Ներքին Բազմաբերդ, ճաշ դպրոցի խոհանոցում
Վերջին կանգառ՝ Պարտիզակ․երեկոյան բարբառային զրույցներ պարտիզակցի դպրոցականների մասնակցությամբ, երաժշտական կատարումներ խարույկի շուրջ /կիթառահար՝ Վիկտորիա Ստեփանյան/․/«Բարբառներ» ակումբը Պարտիզակում
գիշերում պարտիզակցի սովորողների տներում /պատասխանատու՝ Մարո Հովհաննիսյան/

Օր երկրորդ

09։00՝ վերկաց, հիգիենայի ժամ
09։30՝ նախաճաշ
10։00՝ օրը Պարտիզակում․այցելություն Պարտիզակի միջն․ դպրոց, համայնքային կրթական ծրագրերի ներկայացում /Յուրի Հյուսյան, Սաթենիկ Հովհաննիսյան/, հետազոտական աշխատանքի ներկայացում /Նարե Բաբուջյան/, համատեղ նախագծերի քննարկում
12։00-ից՝ դեպի Թալին-Դաշտադեմ․քայլք Թալին քաղաքում, Կաթողիկե եկեղեցի, Դաշտադեմի /Քաղենի/ ամրոց
14։00՝ վերադարձ Պարտիզակ․ ճաշի պատրաստություն․ծիսական խոհանոց՝ եզդիական և հայկական ուտեստների պատրաստում եզդիական համայնքի ներկայացուցիչ Զալխե մայրիկի տանը
15։00՝ ճաշ
16։00-17։00՝ ազատ ժամ
զրույցներ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթություն եզդի ժողովրդի առանձնահատկություններին
ազգագրական պարերգերի փոխուսուցում
ճամփորդական երկու օրերի ընթացքի և արդյունքների ամփոփում-վերլուծություն
գիշերում պարտիզակցի սովորողների տներում /պատասխանատու՝ Մարո Հովհաննիսյան/

Օր երրորդ

09։00՝ վերկաց, հիգիենայի ժամ
09։30 նախաճաշ
10։00-ից՝ պարտիզակցի սովորողների ուղեկցությամբ քայլք դեպի գյուղի տարածքում հայտնի բրոնզեդարյան դամբարանների և ժայռապատկերների վայր
13։00-ից՝ վերադարձ Երևան՝ հետևյալ կանգառներով․Աշտարակ /Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ/-Պերճ Պռոշյանի տուն-թանգարան-Երևան
19։00՝ Երևան