ՀՐԱՄԱՆ
25․03․2024թ.

«Գարնանային Տավուշ» նախագծով, «Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսի շրջանակում, ս․թ․ մարտի 26-28-ին կազմակերպել կրթահամալիրի միջին դպրոցի տարատարիք սովորողների եռօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդությունը Տավուշի մարզ, ք․ Դիլիջան։ Այդ նպատակով․

  • խմբի ղեկավար նշանակել Անահիտ Մելքոնյանին, օգնական՝ Իննա Իսրայելյանին․
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 26-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Սևան — Դիլիջան երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 MM 077 (20 նստատեղ) մակնիշի մեքենայով, վարորդ՝ Խաչիկ Կոկեյան (հեռ.՝ 077 51 02 16)․ վերադարձը՝ մարտի 28-ին՝  մինչև ժամը 17։00, Դիլիջան – Սևան — Երևան երթուղով,
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Գանձաքարի Մենուա հյուրատանը
  • Իրինա Մելքումյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Լուսինե Բուշին։

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Անի Մանուսյան — 7-րդ դաս․
  2. Աիդա Աղագուլյան — 7-րդ դաս․
  3. Հասմիկ Մանվելյան — 7-րդ դաս․
  4. Եվա Պապյան — 7-րդ դաս․
  5. Դավիթ Ջանոյան — 7-րդ դաս․
  6. Գրիգոր Խաչատրյան — 7-րդ դաս
  7. Միլենա Կարապետյան — 7-րդ դաս․
  8. Դավիթ Մկրտչյան — 7-րդ դաս․
  9. Ռեբեկա Քարամյան — 8-րդ դաս․
  10. Եվա Մովսիսյան — 8-րդ դաս․
  11. Նարե Մելքոնյան — 7-րդ դաս.
  12. Ալեքս Գևորգյան — 7-րդ դաս․
  13. Վահագն Մաշինյան — 8-րդ դաս․
  14. Տիգրան Հայրապետյան — 8-րդ դաս․
  15. Նարեկ Բեգլարյան — 8-րդ դաս․
  16. Օֆելյա Հովհաննեսյան — 6-րդ դաս․
  17. Արգիշտի Ղարիբյան — 8-րդ դաս․
  18. Էվա Եփրեմյան — 8-րդ դաս․

Հավելված 2

Ծրագիր

Օր առաջին

09։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Սևանի ափին, նախաճաշ
Կանգառ Դիլիջանում․ հայրենագիտական քայլք Դիլիջանում։ Հին Դիլիջանի պատմամշակութային թաղամասում՝ Շարամբեյան փողոց
Ժամանում Գանձաքարի Մենուա հյուրատուն
Ճաշի նախապատրաստություն, ճաշ
Հայրենագիտական քայլք Գանձաքար գյուղում, հանդիպումներ տեղացիների հետ, հարցազրույցներ գյուղի պատմության, հիմնադրման, կյանքի, կենցաղի, բարբառի մասին, այցելություն Գանձաքարի հնավայրեր, սրբավայրեր
Վերադարձ հյուրատուն, ընթրիք
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Օր երկրորդ

Վերկաց, մարզական ժամ
Նախաճաշ
Քայլք դեպի թաքնված ջրվեժ
Ուղևորություն Հաղարծին վանք
Այցելություն Դիլիջանի ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն
Վերադարձ հյուրատուն, ճաշ
Հանգիստ
Նախապատրաստություն հայկական ազգային քաղցրեղենների հալվայի և գաթաայի պատրաստմանը
Ազգային խորահոնցը մեր ճամփորդության բաղադրիչ
Ընթրիք
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Օր երրորդ

Վերկաց, մարզական ժամ
Նախաճաշ
Իրերի հավաքում, տարածքի մաքրում, մեկնում
Այցելություն UWC Դիլիջանի քոլեջ, ընդունող` կրթահամալիրի ծնող Լևոն Ասոյան
Քայլք Ջուխտակ վանք
Ընդմիջում Սևանի ափին
Վերադարձ Երևան